
Հասոյի այսօրինակ հայտարարությունն ընդգծել է նրա՝ թեմայից հազարավոր մղոններ հեռու լինելու իրողությունը. նա դեռ չի հասկացել TRIPP-ի էությունը: Ո՞րն է դա:
Արևմուտքի ռազմավարական խնդիրն է ստեղծել Ռուսաստանը շրջանցող լոգիստիկ և էներգետիկ ուղիներ, որոնք կշրջանցեն նաև Իրանը: Մեր տարածաշրջանում: TRIPP-ի իմաստը ՌԴ-ին ու Իրանին մեկուսացնելն է, իսկ Ադրբեջանն այս խաղում հանդես է գալիս որպես կենտրոնական դերակատար, Հայստանը՝ «պռախադնոյ դվոռ»: Ամերիկյան ներդրումների արդյունքում ստեղծվող միջանցքը, որն ի վերջո ՆԱՏՕ-ական Թուրքիան Միջին Ասիային կապող գլխավոր ուղին է դառնալու, նպաստելու է Բաքվի աշխարհաքաղաքական դիրքերի էական ամրապնդմանը, իսկ Հայաստանը դառնալու է Բաքվին սպասարկող կիսասուբյեկտ, որի ապագան շատ մութ է՝ հաշվի առնելով համաշխարհային պրոցեսները: Հետևաբար՝ ամերիկյան ներդրումների հիմնական շահառուն հենց Ադրբեջանն է՝Թուրքիայի հետ միասին:
Ինչ վերաբերում է Արևմուտքի՝Նիկոլի իշխանության վերարտադրության հարցում ունեցած շահագրգռվածությանը, ապա այդ մասին շատ լավ խոսել են Սանդու Մայան ու նրա եվրոպացի հովանավորները օրեր առաջ ԵԽԽՎ-ում, Միրզոյան Արոյի ներկայությամբ՝ ՌԴ-ի դեմ «հայ ժողովրդի պայաքարում» հայտնելով Նիկոլին աջակցություն. Նիկոլը համաձայնվել է Հայաստանն ամբողջությամբ դարձնել թուրքական ազդեցության գոտի, եթե ԱՄՆ-ն ու Եվրոպան օգնեն՝ ինքը վերարտադրվի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: