ԻՀՊԿ ռազմածովային ուժերի հրամանատար, կոնտր-ադմիրալ Ալիռեզա Թանգսիրիի ենթադրյալ սպանության մասին սոցցանցերում շրջանառվող լուրերը կեղծ են, հայտնում է Mehr-ը։
Վերջին ժամերին Telegram-ի մի քանի ալիքներում տարածվել էին Թանգսիրիի սպանության մասին պնդումներ։ Գործակալությանը աղբյուրը հերքել է Բանդար Աբբասի միջադեպի ժամանակ տեղի ունեցած սպանության մասին լուրը։
Reuters-ը հայտնել է, որ Իրանի հարավային Բանդար Աբբաս նավահանգստում տեղի է ունեցել պայթյուն։ Պայթյունի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Բանդար Աբբաս նավահանգիստը գտնվում է Հորմուզի նեղուցում, որը կարևոր ջրային ճանապարհ է Իրանի և Օմանի միջև, որը տեղափոխում է աշխարհի ծովային նավթի մոտ մեկ հինգերորդը։
