Թիկնիզյանի ակումբը կխաղա փլեյ-օֆֆում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Եվրոպա լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում, սերբական «Ցրվենա Զվեզդան» սեփական հարկի տակ ոչ-ոքի է խաղացել իսպանական «Սելտայի» հետ (1-1)։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում, բայց վնասվածքի պատճառով փոխարինվել է 50-րդ րոպեին։

Մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Ասթոն Վիլա» — «Զալցբուրգ»՝ 3-2
«Բազել» — «Վիկտորիա Պլզեն»՝ 0-1
«Սելտիկ» — «Ուտրեխտ»՝ 4-2
«Միտյուլան» — «Դինամո Զագրեբ»՝ 2-0
«Պորտու» — «Ռեյնջերս»՝ 3-1
«Ստյաուա» — «Ֆեներբախչե»՝ 1-1
«Գենկ» — «Մալմյո»՝ 2-1
«Գոու Էհեդ Իգլս» — «Բրագա»՝ 0-0
«Լիլ» — «Ֆրայբուրգ»՝ 1-0
«Լուդոգորեց» — «Նիս»՝ 1-0
«Լիոն» — ՊԱՕԿ՝ 4-2
«Մաքաբի Թել Ավիվ» — «Բոլոնիա»՝ 0-3
«Նոթինգհեմ Ֆորեստ» — «Ֆերենցվարոշ»՝ 4-0
«Պանատինաիկոս» — «Ռոմա»՝ 1-1
«Բետիս» — «Ֆեյենորդ»՝ 2-1
«Շտուրմ Գրաց» — «Բրան»՝ 1-0
«Շտուտգարտ» — «Յանգ Բոյս»՝ 3-2

Նշենք, որ լավագույն ութնյակում գտնվող թիմերը միանգամից են դուրս եկփլ 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում՝ խաղարկելով մյուս ութ ուղեգրերը։ Թիկնիզյանի ակումբը զբաղեցրել է 15-րդ տեղը և պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում:

Leave a Comment