Բրիտանիան և ԵՄ-ը ուսումնասիրում են պաշտպանական համագործակցության հեռանկարները

Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը ուսումնասիրում են պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության շուրջ նոր բանակցությունների հեռանկարը, գրում է Guardian թերթը։

«Մեծ Բրիտանիան և ԵՄ-ը ուսումնասիրում են պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության վերաբերյալ նոր բանակցությունների հնարավորությունը»,-նշվում է հրապարակման մեջ։

Թերթի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովի անդամ Մարոշ Շեֆչովիչը նախատեսում է առաջիկա շաբաթ Լոնդոն այցելել բանակցությունների նպատակով, որոնց ընթացքում կքննարկվեն առևտրի և էներգետիկայի հարցերը։ Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան շահագրգռված է հնարավորինս շուտ վերականգնել պաշտպանության ոլորտի շուրջ բանակցությունները։

Նշվում է, որ 2025 թվականի նոյեմբերին Politico հրատարակությունը հաղորդել էր, թե Մեծ Բրիտանիային և Եվրամիությանը չի հաջողվել սահմանված ժամկետում համաձայնության հասնել Լոնդոնի մասնակցության պայմանների շուրջ ԵՄ-ի SAFE վարկային գործիքում, որը նախատեսված է պաշտպանական արդյունաբերության զարգացման համար։

Leave a Comment