Կվարացխելիան վնասվածք է ստացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Ֆրանսիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր ՊՍԺ-ի վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Le Parisien-ը։ Նրա ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ։ Այսինքն Կվարացխելիան պատրաստ չի լինի Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղին։

Ընթացիկ մրցաշրջանում Կվարացխելիան մասնակցել է 27 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2029թ․ հունիսը։

Leave a Comment