Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի եւ «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա մյունխենյան ակումբից: Այս մասին հայտնում է «Բավարիայի» մամուլի ծառայությունը:
Գերմանիայի չեմպիոնը չի երկարաձգի նրա պայմանագիրը, որը լրանում է 2026 թ. հունիսի 30-ին։ Ֆուտբոլիստը ակումբը կլքի որպես ազատ գործակալ։
Լեոն Գորեցկան մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2018 -ին՝ «Շալկեից»։ «Բավարիայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 28 հանդիպման և դարձել է 1 գոլի հեղինակ։