48 երկրների քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից: Ներքոնշյալ պետությունների քաղաքացիները, բոլոր տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում, ազատվում են Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր ձեռք բերելու պահանջից: Այդ երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով` մեկ տարվա ընթացքում։
- Ամերիկայի Միացյալ Նահանգներ
- Արաբական Միացյալ Էմիրություններ
- Անդորրա
- Ավստրալիա
- Ավստրիա
- Բահրեյնի Թագավորություն
- Բելգիա
- Բուլղարիա
- Գերմանիա
- Դանիա
- Էստոնիա
- Իռլանդիա
- Իսլանդիա
- Իսպանիա
- Իտալիա
- Լատվիա
- Լեհաստան
- Լիխտենշտեյն
- Լիտվա
- Լյուքսեմբուրգ
- Խորվաթիա
- Կատար
- Կիպրոս
- Կորեայի Հանրապետություն
- Հունաստան
- Հունգարիա
- Ճապոնիա
- Մալթա
- Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
- Մոնակո
- Նիդերլանդներ
- Նորվեգիա
- Նոր Զելանդիա
- Շվեդիա
- Շվեյցարիա
- Չեխիա
- Չեռնոգորիա
- Պորտուգալիա
- Ռումինիա
- Սան Մարինո
- Սաուդյան Արաբիայի Թագավորություն
- Սինգապուր
- Սլովակիա
- Սլովենիա
- Վատիկան (Սուրբ Աթոռ)
- Օմանի Սուլթանություն
- Ֆինլանդիա
- Ֆրանսիա