
Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ահռելի գնաճի պայմաններում Հայաստանում ամենուրեք աշխատողների վարձատրությունը չի համապատասխանում կատարված աշխատանքի ծավալին, բարդությանը, ծախսված ռեսուրսներին ու ժամանակին։ Գրեթե բոլոր աշխատավայրերում մարդիկ անխնա շահագործվում են, բացակայում է աշխատողների նկատմամբ հոգատար վերաբերմունքի կուլտուրան, խրախուսման մեխանիզմները։ Միայն խստապահանջություն կա, որի դիմաց վճարվող գումարը, լավագույն դեպքում, անձին պարզապես հնարավորություն է տալիս ապահովել կյանքի նվազագույն պայմանները։ Կարծում եմ՝ այս մշակույթը փոխելու ժամանակն է, և սա շատ ավելի օրհասական հարց է, քան նոր աշխատատեղեր ստեղծելը»։
Աղբյուրը` Անուշ Շահրամանյան