Ծաղկաձորում մեկնարկել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը: Այս մասին հայտնում է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան:
Տղամարդկանց և կանանց առաջնությունը ընթանում է միաժամանակ երկու խաղահրապարակներում: Առաջնության մրցանակային ֆոնդը 600 հազար դրամ է:
Իդեպ առաջնությանը մասնակցությունը վճարովի է՝ յուրաքանչյուր թիմի համար 20 հազարական դրամ: Առաջնությունը կավարտվի փետրվարի 1-ին: