Ամփոփվել են Դատավորների ընդհանուր ժողովի և վերջինիս հանձնաժողովների 2025 թվականի գործունեության արդյունքները

Ամփոփվել են դատավորների ինքնակառավարման մարմնի՝ Դատավորների ընդհանուր ժողովի և վերջինիս հանձնաժողովների 2025 թվականի գործունեության արդյունքները, որոնք ներկայացվում են ստորև։

Դատավորների ընդհանուր ժողովի (այսուհետ՝ Ընդհանուր ժողով)՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով սահմանված գործառույթներն իրականացնելու նպատակով Ընդհանուր ժողովը վարողի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադևոսյանի կողմից 2025 թվականի ընթացքում հրավիրվել է 4 Ընդհանուր ժողով:

Ընդհանուր ժողովների ընթացքում ընտրվել են՝

  • Ընդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի 3 դատավոր անդամ.
  • Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 1 դատավոր չհանդիսացող անդամ.
  • Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի 1 դատավոր անդամ:

Ընդհանուր Ժողովի հանձնաժողովների՝ 2025 թվականի ընթացքում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և այլ իրավական ակտերով վերապահված գործառույթների իրականացման վերաբերյալ հրապարակման ենթակա ամփոփ տվյալները ներկայացվում են ստորև՝ ըստ առանձին հանձնաժողովների.

Ընդհանուր ժողովի Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության ամփոփումն այստեղ.

Ընդհանուր ժողովի դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի 2025 թվականի գործունեության արդյունքները

ԸԸնդհանուր ժողովի Ուսումնական հարցերի հանձնաժողովի 2025 թվականի գործունեության ամփոփումն այստեղ

Leave a Comment