Կապանի համայնքային ոստիկանները 67-ամյա տղամարդու տանը թմրամիջոց են հայտնաբերել




Համայնքային ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները հունվարի 29-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Կապան քաղաքի 67-ամյա բնակիչը տանը թմրամիջոց է պահում: Նա հայտնաբերվել, ներկայացվել է բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:


 


Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 67-ամյա տղամարդու՝ Դավիթ Բեկի փողոցում գտնվող տանը և նկուղում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր 315,35 գրամ զանգված:


 


Կատարվում է նախաքննություն։


 


 


Leave a Comment