«Սանդերլենդ U18»-ը դուրս է եկել Անգլիայի երիտասարդական գավաթի 1/8 եզրափակիչ, դրամատիկ խաղում հաղթելով «Վեստ Բրոմվիչ U18»-ին — 3:3 (4:3՝ հետխաղյա 11 մետրանոցներով):
Հանդիպման գլխավոր հերոսներից մեկը Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն էր։ 7-րդ րոպեին նա գեղեցիկ հարվածով բացել է հաշիվը։
Խաղավերջում Գերագուսյանը երկրորդ դեղին քարտն է ստացել և հեռացվել դաշտից։
1/8 եզրափակչում «Սանդերլենդ U18»-ը սեփական հարկի տակ կխաղա «Բրայթոն U18»-ի հետ։