Ի՞նչ վիճակ է ՀՀ ավտոճանապարհներին • Tribune.am

Հունվարի 31-ին՝ ժամը 10:05-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Մասիսի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Սիսիանի, Սևանի, Գավառի, Ապարանի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մետր։

Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։

Բքի և ցածր տեսանելիության պատճառով Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճանապարհային դեպարտամենտից վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Leave a Comment