Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան կօգնի ԱՄՆ-ին Ալյասկայում խոշոր գազատար կառուցելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիան ներդրումներ կկատարի Ալյասկայում խոշոր գազատարի կառուցման մեջ, որը կօգտագործվի ամերիկյան էներգետիկ ռեսուրսները ասիական երկրներ արտահանելու համար։

«Ճապոնիան կօգնի մեզ կառուցել աշխարհի ամենամեծ գազատարներից մեկը Ալյասկայում՝ ամերիկյան էներգետիկ ռեսուրսները Ասիայում մեր դաշնակիցներին արտահանելու համար», – գրել է նա The Wall Street Journal-ի սյունակում։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ճապոնիայից բացի, Հարավային Կորեան նույնպես ցանկանում է ներդրումներ կատարել Ալյասկայի գազատարում։

Leave a Comment