Նրանք TRIPP կոչվածը դիտարկում են որպես միջանցք՝ իրենց վաղեմի քաղաքական գաղափարախոսությունները հողի վրա իրականություն դարձնելու

Երեկ Անկարայում տեղի ունեցավ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական հանդիպումը, որի արդյունքում երկու երկների միջև ստորագրվեցին մեկ տասնյակ պայմանագրեր՝ վերաբերող երկու երկների հարաբերությունների տարատեսակ ոլորտներին: Սակայն այս ամենում հատկանշական է, որ Էրդողանը հանդիպման ժամանակ իրեն հատուկ հռետորաբանությամբ խոսեց «Թյուրական աշխարհի մասին»՝ նշելով. «Մենք համոզված ենք, որ կթողնենք մեր նշանակալի ազդեցությունը «Թյուքական աշխարհում»:

Էրդողանը նաև իր խոսքում հիշատակեց Իսմաիլ Գասպրինսկուն կամ Գասպարլըյին, ով հանդիսանում պանթյուրքիզմի գաղափարախոսության հեղինակներից մեկը: Մասնավորապես Էրդողանը մեջբերեց Գասպրիսկու հետևյալ խոսքերը. «Միասնական լեզվով, մտքով և գործով»:

Այս խոսքերը հանդիսանում են պանթյուրքիզմի հիմնական կարգախոսներից մեկը: Թուրքական քաղաքական ենթատեքսը շատ հստակ Հայսատանի հետ լավ հարաբերություններում: Իզուր չէ, որ նրանք TRIPP կոչվածը դիտարկում են որպես միջանցք՝ իրենց վաղեմի քաղաքական գաղափարախոսությունները հողի վրա իրականություն դարձնելու:

Այսօրվա հայաստանյան իշխանությունը ավելի է մոտեցնում այդ իրականությունը: Մի քանի անգամ ասել եմ, նորից կկրկնեմ. Արցախը և արցախյան պայքարը կանխել են թուրքական ծավալապաշտական ոտնձգությունները:

Մհեր Աբրահամյան, պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ

Leave a Comment