«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, ըստ որոնց նա գլխավորելու է Մադրիդի «Ռեալը»։
Վերջին շրջանում 54-ամյա մասնագետի անունը հաճախ է շոշափվում որպես «Ռեալի» ղեկին Ալվարո Արբելոային փոխարինելու հիմնական թեկնածուներից մեկը։
Լրագրողները խնդրել են իսպանացի մարզչին կարծիք հայտնել այդ լուրերի վերաբերյալ։ Էմերին տվել է հակիրճ պատասխան։
«Խոսակցություններ «Ռեալի» մասի՞ն։ Այս առնչությամբ ասելու ոչինչ չունեմ»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։
Էմերիի գործող պայմանագրի ժամկետը բիրմինգհեմյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։