Հայաստանի արտահանումը 2025 թվականին նախորդ տարվա համեմատ կրճատվել է ավելի քան մեկ երրորդով։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2025 թվականին արտահանումը կրճատվել է 36,1%-ով, ներմուծումը՝ 23,6%-ով։ Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։
Ընդ որում, տնտեսական ակտիվությունն աճում է. 2025 թվականի հունվար–դեկտեմբերին aյն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,1%-ով։ Գերատեսչության տվյալներով՝ աճի հիմնական շարժիչ ուժը շինարարությունն է, որտեղ գրանցվել է 20,2% աճ:
Էական աճ է գրանցվել նաև ծառայությունների ոլորտում՝ 10,5%։ Դրական դինամիկա են ցույց տվել գյուղատնտեսությունը (5,6%), արդյունաբերությունը (4,7%) և առևտուրը (3,0%): Գերատեսչությունում պարզաբանել են, որ արտաքին առևտրի ծավալների անկումը պայմանավորված է թանկարժեք մետաղների վերաարտահանման նվազմամբ, որի ազդեցությունն էականորեն ազդել է արտահանման ու ներմուծման համախառն ցուցանիշների վրա:
Իշխանությունները հուլիսին հայտնել էին, որ 2025 թվականի հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունիսի համեմատ աճել է 8,6%-ով, իսկ ընթացիկ տարվա մայիսի համեմատ՝ 8,8%-ով։ Կառավարության տվյալներով՝ տարեկան կտրվածքով շինարարության ծավալներն աճել են 22.6%-ով, ծառայությունների ոլորտը՝ 8.2%-ով, ապրանքաշրջանառությունը՝ 2.8% -ով, մինչդեռ արդյունաբերական արտադրանքի ծավալները նվազել են 1.2% -ով: Միևնույն ժամանակ, արտաքին առևտրաշրջանառությունը 2025 թվականի հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 16,6%-ով, արտահանումը՝ 15,9%-ով, ներմուծումը՝ 17,1%-ով։ Սպառողական շուկայում տարեկան գնաճը կազմել է 3.9 տոկոս%
