«Զավիկի ղարս» հանրային սննդի կետի գործունեությունը վերականգնվել է

Վերականգնվել է Սարյան փողոցում գտնվող «Զավիկի ղարս» հանրային սննդի կետի գործունեությունը։ Օբյեկտի աշխատանքը կասեցվել էր շուրջ  չորս ամիս առաջ, երբ սննդի կետի բրդուճներում և մայոնեզում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մանրէաբանական շեղումներ էր հայտնաբերել։

ՍԱՏՄ-ից Factor.am-ին փոխանցեցին, որ նախկինում արձանագրված թերությունները շտկվել են։ 

Սննդի կետի տնօրենը հրաժարվում էր ստորագրել տեսչական մարմնի կասեցման որոշումը։ Կասեցման որոշումից երեք օր հետո միայն սննդի կետի տնօրենը ստորագրեց որոշումը, մինչ այդ «Զավիկի ղարս»-ը շարունակում էր սնունդ վաճառել, որը, փաստացի, կարող էր վտանգել սպառողների առողջությունը։ 

Ավելին՝ սննդի օբյեկտը հայտարարություն էր տարածել, թե տեսչական մարմնի կողմից սննդի օբյեկտի աշխատանքը կասեցնելու մասին լուրերը կեղծ են, և իրենց բոլոր մասնաճյուղերը գործում են։

Անի Թամրազյան

Leave a Comment