Մոսկվան մշակում է Երևանից ստացված բոլոր հարցումները. Զախարովան՝ երկաթուղու վերականգնման մասին – CIVILNET

Մոսկվան մշտական կապի մեջ է հայաստանյան գործընկերների հետ և օպերատիվ կերպով մշակում է Երևանից ստացված բոլոր հարցումները, այդ թվում՝ տնտեսական բլոկի գծով։ Այս մասին հունվարի 30-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման վերաբերյալ Երևանի ակնկալիքներին։ Հունվարի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ակնկալում է, որ օր առաջ կվերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։ Զախարովան հաստատել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման նախաձեռնություններին, այդ թվում՝ «Թրամփի ուղի» […]

Leave a Comment