Երևանի հարցումները մշակվում են. ՌԴ ԱԳՆ-ն՝ երկաթուղու տեղամասերը վերանորոգելու հարցի մասին

https://arm.sputniknews.ru/20260130/erevani-harcumnery-mshakvum-en-rd-agn-n-erkatughu-teghamasery-veranvorvogelu-harci-masin-98261109.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/06/1a/77675211_0:0:1421:1065_1920x0_80_0_0_040154097602b7423f63fa5b31bf44bd.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան, թրամփի ուղի (tripp)

երկաթուղի, հարավկովկասյան երկաթուղի (հկե), ռուսաստան, հայաստան, թրամփի ուղի (tripp)

Բաժանորդագրվել

Մոսկվան նաև հաստատում է TRIPP նախագծին միանալու հնարավոր տարբերակները ուսումնասիրելու պատրաստակամությունը:

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Երևանի հարցումներն օպերատիվ կերպով մշակվում են։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող երկաթուղային հատվածները վերանորոգելու մասին Հայաստանի խնդրանքը:

«Ռուսաստանը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ տնտեսական մասով։ Երևանի բոլոր հարցումները օպերատիվ կերպով մշակվում են պատկան գերատեսչությունների կողմից», – ասել է Զախարովան։

Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», ապա, նրա խոսքով, Մոսկվան հաստատում է դրան միանալու հնարավոր տարբերակները ուսումնասիրելու պատրաստակամությունը՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիների» եզակի փորձը: Դրա հետ մեկտեղ, նախ հարկ է ուշադիր ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության մանրամասներին: Իսկ մշակումը, ինչպես նշել է Զախարովան, դեռևս սկզբնական փուլում է։

«Ուժի մեջ է մնում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ առարկայական խորհրդակցություններ անցկացնելու մասին մեր առաջարկը, որ արել ենք Երևանին», – ասել է Զախարովան:

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր Ռուսաստանին հնարավորինս արագ որոշում կայացնել Հայաստանում դեպի Ադրբեջանի և Թուրքիայի սահմաններ տանող երկաթուղու հատվածների վերականգնման հարցով:

Նրա խոսքով, եթե ինչ-ինչ պատճառներով ռուսաստանցի գործընկերները չցանկանան ներդրումներ կատարել, ապա Հայաստանը կվերցնի դրանք կոնցեսիայից՝ ինքն իրականացնելով վերանորոգումը:

Leave a Comment