Դիմումները մշակվում են. Զախարովան՝ երկաթուղիների վերականգման հարցով ՌԴ-ին ուղղված Փաշինյանի դիմումի մասին

Քաղաքականություն

30.01.2026 | 17:25

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա  Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է Ռուսաստանին ուղղված ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմումին՝ արագացնելու դեպի Թուրքիա և Ադրբեջան տանող  երկաթուղիների վերականգնումը։

«Ռուսական կողմը կապի մեջ է հայ գործընկերների հետ, այդ թվում՝ կառավարության տնտեսական բլոկի։ Երևանի բոլոր դիմումներն օպերատիվ կերպով մշակվում են պրոֆիլային գերատեսչությունների կողմից։ Ինչ վերաբերում է «Թրամփի ուղուն», մենք հաստատում ենք նախագծին մեր միանալու հնարավոր տարբերակներն ուսումնասիրելու պատրաստակամությունը, այդ թվում՝ հաշվի առնելով «Ռուսական երկաթուղիներ»-ի յուրահատուկ փորձագիտությունը»,-հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ պետք է ծանոթանալ նախագծի բոլոր մանրամասների՝ հետ։

Նա նաև նշել է, որ  ուժի մեջ է մնում Մոսկվայի առաջարկը՝ Երևանի հետ խորհրդակցություններ անցկացնել բոլոր շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment