2025 թ. օգոստոսին Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել ԿԳՄՍՆ-ին ենթակա Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեում (ԲԿԳԿ) առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առնչությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեից (ՀԿԿ) «Հետքին» հայտնել են, որ այս պահին ընթանում է նախաքննություն:
Քրեական վարույթի շրջանակներում ԲԿԳԿ-ի երկու պաշտոնյայի մեղադրանք է առաջադրվել: Նրանցից մեկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն հետո, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, ընտրվել է այլընտրանքային խափանման միջոց եւ պաշտոնավարման կասեցում:
Քրեական վարույթը նախաձեռնվել է ՔՕ 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Այն է՝ վստահված գույքը հափշտակելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով (ավելի քան 5 մլն դրամ – հեղ.), պատժվում է 4-8 տարի ժամկետով ազատազրկմամբ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter