Հանրապետականներն ու դեմոկրատները բյուջեի վերաբերյալ փոխզիջումային լուծում են գտել՝ շաթդաունից խուսափելու համար


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ հանրապետականներին և դեմոկրատներին հաջողվել է համաձայնության գալ, որպեսզի խուսափեն վերահաս շաթդաունից՝ ապահովելով դաշնային գերատեսչությունների բյուջետային ֆինանսավորման ընդունումը մինչև սեպտեմբեր, բացառությամբ ներքին անվտանգության նախարարության, որն առայժմ կշարունակի ստանալ իր ներկայիս ֆինանսավորումը։


Մինեապոլիսում ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից երկու ամերիկացի քաղաքացու սպանությունից հետո դեմոկրատները հայտարարեցին նախագահ Թրամփի ներգաղթի քաղաքականությունը սահմանափակելու մտադրության մասին:


Դեմոկրատները պահանջում են, որ ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայությունն (ICE) իր գործունեությունը համակարգի տեղական իրավապահ մարմինների հետ ներգաղթյալներին ձերբակալելիս և խստացվեն ձերբակալման օրդերի տրամադրման ընթացակարգերը: Նրանք նաև ցանկանում են ներդնել պարտադիր վարքականոն, որպեսզի գործակալները պատասխանատվության ենթարկվեն կանոնները խախտելու համար:.


Սպիտակ տունը համաձայնել է ավելի մեծ բյուջետային միջոցներ հատկացնել ազգային անվտանգությանը և երկու շաբաթվա ընթացքում ֆինանսավորել նախարարությունը, մինչ քննարկվում են դեմոկրատների պահանջները ԱՄՆ ներգաղթի և մաքսային վարչության գործունեությունը սահմանափակելու վերաբերյալ:

Leave a Comment