Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել

30 Հունվարի, 2026

Ադրբեջանական գերությունից ազատված Վիգեն Էուլջեքչյանի մոտ սրտի հետ կապված խնդիրներ են հայտնաբերվել Երևանում բժշկական կենտրոններից մեկում այսօր անցած հետազոտությունից հետո, @ArmeniaSputnik–ին հայտնեց նրա կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։

«Պարզվեց, որ Վիգենը սրտի հետ կապված խնդիրներ ունի, անոթները նորմալ արյունամատակարարում չեն ապահովում։ Դեղեր են նշանակել, բժիշկները հաջորդ այցը նշանակել են փետրվարի 2-ին», – ասաց Էուլջեքչյանի կինը։

Նրա խոսքով՝ Վիգենն անցել է բոլոր հետազոտությունները, որոնց մի մասի պատասխանները պատրաստ կլինեն երկուշաբթի։

Ավելի վաղ Լինդան պատմել էր , որ վերջին օրերին ամուսնու առողջական վիճակը վատթարացել է, նա նաև նյարդաբանական խնդիրներից է գանգատվում։

Leave a Comment