Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը քննարկել են Գրենլանդիայի պաշտպանությունը ամրապնդելու միջոցառումները։
«Իհարկե, մենք քննարկել ենք Գրենլանդիան, ինչպես նաև մեր ընդհանուր մոտեցումները, մասնավորապես այն թե ինչպես ենք մենք ավելի ուժեղ դառնում, երբ միասնական ենք։ Եվ, իհարկե, նաև անվտանգության հարցերը, այն թե ինչ կարող ենք անել Գրենլանդիան, ինչպես նաև Եվրոպայի այլ մասերը պաշտպանելու համար։ Դա լավ, անկեղծ և բաց քննարկում էր, ես կասեի նաև՝ բավականին սթափ իր տեսակով», – ասել է նա։
Գրենլանդիան Դանիայի Թագավորության մաս է կազմում, բայց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ կղզին պետք է դառնա Միացյալ Նահանգների մաս։ Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները զգուշացրել են Վաշինգտոնին կղզու բռնազավթման դեմ՝ նշելով, որ ակնկալում են հարգանք իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ։