Թիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» հետ դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ, Եղիշե Մելիքյանը ներկա է եղել խաղին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի լիգայի վերջին տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» 1։1 հաշվով է ավարտել իսպանական «Սելտայի» դեմ տնային հանդիպումը։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում է եղել և փոխարինվել է 50-րդ րոպեին։

Հանդիպման հաշիվը 88-րդ րոպեին բացել է իսպանական ակումբը, իսկ մեկ րոպե անց դաշտի տերերը խփել են պատասխան գոլը։

Բելգրադում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Ցրվենա Զվեզդան» 14 միավորով գրավել է 15-րդ տեղն ու նվաճել անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։ «Սելտան» 13 միավորով 16-րդն է ու ևս պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում։

Leave a Comment