Տիգրան Գրիգորյան #DemocracyWatch — Մի քանի ամիս առաջ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ու վերլուծական կենտրոնների համայնքը ներկայացնող մի քանի գործընկերների հետ միասին հրավիրված էի աշխատանքային ճաշի՝ արտասահմանյան պատվիրակության մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում, երբ խոսքը հասավ Հայաստանի ներքին զարգացումներին, ես մատնանշեցի իշխանությունների նախաձեռնած որոշ գործընթացների հակասահմանադրական և հակաժողովրդավարական բնույթը՝ մասնավորապես իրավապահ և դատական համակարգերի գործիքայնացումը իշխանության՝ եկեղեցու ղեկավարության և այլ քաղաքական ընդդիմախոսների հետ առճակատման մեջ։ Այս քայլերը հաճախ արդարացվում են հիբրիդային սպառնալիքներին և արտաքին միջամտությանը հակազդելու ավելի լայն նպատակով։ Հայ մասնակիցներից մեկը՝ մի մարդ, որը, կարելի է ասել, իր մեջ հաջողությամբ ջնջել է քաղաքացիական հասարակության գործչի, քաղաքական ակտիվիստի և փորձագիտական համայնքի ներկայացուցչի սահմանները, […]