Հունվար 30,2026 14:04
Երեւան քաղաքի ավագանիների աշխատանքն ըստ խմբակցությունների՝ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ անցկացրած հետազոտության արդյունքներով հետեւյալ պատկերն ունի. «Մայր Հայաստան» խմբակցությունը 5 առավելագույնից ստացել է 2,6 միավոր, ՔՊ խմբակցությունը՝ 2,4 միավոր:
Հարցման մասնակիցները «Հանրային ձայնին» տվել են 2,2 միավոր, նույնքան էլ ստացել է «Ազգային առաջընթաց» խմբակցությունը: Հարցվածները ամենացածր՝ 2 միավոր են տվել «Հանրապետություն» խմբակցությանը:
Մանրամասն՝ տեսանյութում
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: