Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը աջակցություն է հայտնել Կուբային

Պեկինը վճռականորեն աջակցում է Կուբային նրա ազգային ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության հարցում, հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գո Ցզյակունը։

«Չինաստանը վճռականորեն աջակցում է Կուբային իր ազգային ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության գործում և դեմ է արտաքին միջամտությանը», – ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Դիվանագետը շեշտել է, որ Չինաստանը նաև վճռականորեն դեմ է ցանկացած գործողության և անմարդկային արարքների, որոնք զրկում են կուբացի ժողովրդին կյանքի և զարգացման իրավունքից։

Leave a Comment