«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում իրականացնել աղմկահարույց գործարք։
Ըստ ESPN-ի տեղեկությունների՝ կատալոնական ակումբի ղեկավարի տրանսֆերային առաջնահերթությունը Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Խուլիան Ալվարեսն է։ Արգենտինացու տեղափոխությունը գնահատվում է ավելի քան 100 միլիոն եվրո, և առայժմ հարցական է՝ կկարողանա՞ արդյոք «Բարսելոնան» բավարարել նման ֆինանսական պահանջները։
Միևնույն ժամանակ, աղբյուրը նշում է, որ ակումբի մարզական տնօրեն Դեկուն ուսումնասիրում է նաև այլ՝ ավելի մատչելի տարբերակներ։ Մասնավորապես, թեկնածուների ցուցակում շարունակում է մնալ Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը, ով ամռանը կդառնա ազատ գործակալ։
Վերջին շրջանում «Բարսելոնան» ակտիվորեն փնտրում է նոր բարձրակարգ հարձակվողի։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկու գործող պայմանագրի ժամկետը լրանում է կես տարուց, և մեծ է հավանականությունը, որ լեհ ռմբարկուն կլքի ակումբը։