Աշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչ։
27-ամյա բելառուս թենիսիստուհին կիսաեզրափակչում 6:2, 6:3 հաշվով պարտության է մատնել աշխարհի 12-րդ ռակետ, ուկրաինուհի Էլինա Սվիտոլինային:
Եզրափակիչում Սաբալենկան տիտղոսը կվիճարկի Ելենա Ռիբակինայի (Ղազախստան, 5) հետ:
Australian Open-ի գործող չեմպիոնը ամերիկացի Մեդիսոն Քիզն է, որն այս տարվա առաջնության չորրորդ շրջանում պարտվել է Ջեսիկա Պեգուլային։