«Հուսով եմ՝ Երևանն իրեն հաշիվ է տալիս». ՌԴ ԱԳՆ-ն՝ Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերի մասին

Եվրամիության ղեկավարությունը որոշակի պահի Հայաստանից
կպահանջի լիակատար քաղաքական համերաշխություն, այդ թվում՝ Բրյուսելի հակառուսական քաղաքականության
հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ՝ եվրոպական
հարցերով դեպարտամենտի տնօրեն Վլադիսլավ Մասլեննիկովը։

«Որոշակի պահի Բրյուսելը կսկսի ցանկացած թեկնածու
երկրից պահանջել լիակատար համերաշխություն իր արտաքին քաղաքական գծին, որն այսօրվա
դրությամբ բացահայտ հակառուսական բնույթ է կրում,- ասել է դիվանագետը՝ մեկնաբանելով
Հայաստանի եվրաինտեգրման ծրագրերը։- Նաև հուսով եմ՝ Երևանն իրեն հաշիվ է տալիս, որ
նույնիսկ Բրյուսելի բոլոր պահանջների բավարարումը չի երաշխավորում ԵՄ անդամակցությունը»։

Որպես օրինակ նա նշել է Արևմտյան Բալկանների երկրները,
որոնք, նրա խոսքով, տասնամյակներ շարունակ մնում են ԵՄ-ին անդամակցելու հերթում։ Մասլեննիկովը
նաև ընդգծել է, որ Եվրամիությանն անդամակցությունը, հատկապես հաշվի առնելով նրա ներկայիս
վիճակը, չի հանդիսանում տնտեսական աճի և բարգավաճման երաշխիք։

 

 

Leave a Comment