Իրական Հայաստանում այնքան «անվտանգ է», որ ոստիկանության բաժինը ահազանգում է 1-02 պաշտպանվելու համար. Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ոստիկանությունը դիմել է ոստիկանություն

Իրական Հայաստանում այնքան «անվտանգ է», որ ոստիկանության բաժինը ահազանգում է 102 պաշտպանվելու համար։

Մասնավորապես, վերջերս Ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, ապա հաղորդում է ներկայացվել ոստիկանության Գվարդիայի Շիրակի բաժնի կողմից։

ՆԳՆ նախարարի կողմից ձևավորված գվարդիայի Շիրակի բաժնի վրա մեկը հարձակվել է, կոտրել ապակիները, սարսափած ոստիկան հերթապահներն էլ դիմել են ոստիկանություն։ Գվարդիան, որ պետք է ապահովի պետական պաշտպանություն հատուկ ռազմավարական օբեյկտների, չի կարողացել ապահովել սեփական անվտանգությունը։

«Իրական» Հայաստանում փաստացի ոստիկանությունը կարող է միայն հարձակվել օրինակ եկեղեցու վրա, իսկ մյուս պարագաներում ինքը անզոր է, սա է իրական պատկերն է։

Ինչ ասեմ, բարի գալուստ «Իրական Հայաստան» ստի, կեղծիքի, պարտության ու նվաստացման Հայաստան։

Нет описания фото.

 

Leave a Comment