Ուիթքոֆֆը խաղաղ բանակցությունների ընթացքի մասին հայտնել է, որ «հսկայական առաջընթաց» կա և այն «շատ դրական» է գնահատել: Գրում է BBC news-ը:
ԱՄՆ նախագահի հատուկ հանձնակատար Սթիվ Ուիթքոֆֆը, ով մասնակցել է եռակողմ բանակցությունների առաջին փուլին Աբու Դաբիում անցող հանգստյան օրերին, հայտարարել է, որ խաղաղ գործընթացում հասել է զգալի առաջընթացի։
«Մենք կարծում ենք, որ զգալի առաջընթաց ենք արձանագրել։ Բանակցությունները կշարունակվեն։ Սակայն կողմերի միջև, ովքեր քննարկում են տարածքային գործարքը, շատ դրական տեղաշարժ կա։ Մեր գործը [ապահովության երաշխիքների] և [Ուկրաինայի հետպատերազմական վերականգնման ծրագրի] վրա գրեթե ավարտված է։
Ենթադրում եմ, որ Ուկրաինայի ժողովուրդը հույս ունի և ակնկալում է, որ մոտ ժամանակներս կնքվի խաղաղ համաձայնագիր»,- ասել է Ուիթքոֆֆը Սպիտակ տանը իր՝ Թրամփի կաբինետի անդամների հետ հանդիպման ժամանակ: