ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային կառույցները մարտի 1-ից լիարժեք ձևավորված և պատրաստ կլինեն, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղյուրներին։
Ըստ թերթի՝ տարածքային կառույցներում նկատվում է ակտիվություն, արագացված ռեժիմով ձևավորում են շտաբներ, կատարու, վարձակալության, կադրերի ներգրավման և կազմակերպչական աշխատանքներ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անձամբ է զբաղվում շտաբների կառուցման գործընթացով՝ երկրորդ պլան մղելով անմիջական պաշտոնական պարտականությունները, նշել է թերթը։
Լրատվականի տեղեկությամբ՝ շտաբային ակտիվացման ուղիղ հրահանգը վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ շտաբի ղեկավար Արայիկ Հարությունյանինն է։
Խուդաթյանը թերթին հերքել է ակտիվացման մասին տեղեկությունը և հավաստիացրել, որ սահմանված կարգով արձակուրդ կվերցնի քարոզարշավի մեկնարկին։
Մամուլը գրել էր, որ կուսակցության նախաձեռնող խմբի նիստում որոշվել է ընտրական 300 մարդուց բաղկացած ցուցակի առաջին 50 մարդուն ընտրել արտահերթ համաժողովի քվեարկությամբ, իսկ 51-ից սկսած՝ ցուցակի ձևավորումը վերապահել վարչությանը։
