Ռուսական էներգակիրներից հրաժարվելը բացասաբար է ազդել Գերմանիայի տնտեսության վրա

Բաժանորդագրվել

2025 թվականի արդյունքներով Գերմանիայի տնտեսական աճը մոտ 0.1-0.2% է կազմել։

ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի – Sputnik. Ռուսաստանի հետ էներգետիկ համագործակցությունից հրաժարվելը ամենամեծ բացասական ազդեցությունն է ունեցել Գերմանիայի տնտեսության համար, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Դմիտրի Լյուբինսկին։

Լյուբինսկին ընդգծել է, որ 2025 թվականի արդյունքներով Գերմանիայի տնտեսական աճը մոտ 0.1-0.2% է կազմել։

Արտադրության ինքնարժեքի ավելացումը հանգեցրել է անձնակազմի, արտադրության ծավալների կրճատման և այդ արտադրության ավելի բարենպաստ պայմաններով օտարերկրյա իրավասությունների տեղափոխման, ինչը, վերջին հաշվով, տանում է նաև Գերմանիայի ապաարդյունաբերականացմանը, հավելել է նա։

Leave a Comment