Ռաֆինյան համոզված է, որ 2025 թվականին հենց ինքն էր արժանի «Ոսկե գնդակին»

«Բարսելոնայի» եզրային հարձակվող Ռաֆինյա Դիասը համոզված է, որ 2025 թվականին հենց ինքն էր արժանի «Ոսկե գնդակ» մրցանակին։ Քվեարկության արդյունքներով բրազիլացին զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, իսկ հաղթող է ճանաչվել ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։

«Ես հիասթափված էի։ Ակնկալում էի տեղ գտնել առնվազն լավագույն եռյակում։ Ո՞ր հորիզոնականում կդնեի ինքս ինձ։ Առաջին։ Անհատական մրցանակը չպետք է կախված լինի միայն մեկ մրցաշարի արդյունքներից։

Հաշվի առնելով նվաճածս տիտղոսները, գրանցածս ցուցանիշները և թիմի հաջողություններում ունեցածս ներդրումը՝ կարծում եմ, որ արժանի էի հաղթանակի»,- Ռաֆինյայի խոսքերն է մեջբերում Sofascore-ը։

Leave a Comment