Շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Շնամարտ կազմակերպած տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին

Հունվարի 26-ին սոցիալական ցանցերից մեկի օգտատերը շնամարտի տեսանյութ էր հրապարակել: Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հունվարի 25-ին՝ ժամը 15․30-ի սահմաններում, Գյումրու Ղորղանյան փողոցի 27-ամյա և 40-ամյա երկու բնակիչ նույն փողոցում շնամարտ են կազմակերպել:

Բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդիկ ներկայացել են Մուշի բաժին և խոստովանել արարքը։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հիշեցնում է, որ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքն, այդ թվում կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը քրեորեն պատժենի արարք է։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment