Ոչ բոլորն են շահագրգռված պատերազմի կանխմամբ․ Արաղչի

Ոչ բոլորն են շահագրգռված պատերազմի կանխմամբ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ռազմավարական սխալ է անվանել Եվրոպական միության որոշումը՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ներառելու վերաբերյալ։ Այս մասին Արաղչին գրել է X սոցիալական հարթակում։

«Ներկայում մի քանի երկիր փորձում է կանխել մեր տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի բռնկումը։ Նրանցից ոչ մեկը եվրոպական չէ։ Եվրոպան, ընդհակառակը, զբաղված է հակամարտության սրմամբ։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի ցուցումով գործեց «snapback» մեխանիզմի սկզբունքով, այժմ նա կատարում է ևս մեկ լուրջ ռազմավարական սխալ՝ մեր ազգային զինված ուժերն ահաբեկչական կազմակերպություն հայտարարելով»,- գրել է նա։

Արաղչիի խոսքով՝ հաշվի առնելով, որ մայրցամաքն «անկասկած լրջորեն կտուժի տարածաշրջանում լայնամասշտաբ պատերազմի հետևանքներից», այդ թվում՝ էներգակիրների գների կտրուկ աճի անուղղակի ազդեցություններից, ԵՄ ներկայիս դիրքորոշումը լուրջ վնաս է հասցնում սեփական շահերին։

«Եվրոպացիներն արժանի են ավելի լավին, քան այն, ինչ կարող են առաջարկել իրենց կառավարությունները»,- եզրափակել է Իրանի ԱԳ նախարարը։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment