Խիղճը մսով ճաշի հետ կերած պետք է լինի այն մարդը, որ ի վիճակի է մեկ ստորագրությամբ նախարարին ավելի շատ պարգևավճար տալ, քան ստանում է կենսաթոշակառուն թոշակի ամբողջ ժամանակահատվածում:
Բյուջեից 3 միլիարդի պարգևավճարային ֆոնդ հանելն այսպես է բնորոշում Ռոբերտ Քոչարյանը, որ իշխանության ղեկը վերցրել է՝ 20 տոկոսից բարձր գործազրկությամբ, հանձնել, երբ գործազուրկների մեծ մասն ապահովված էր աշխատանքով: