Պարույր Հովհաննիսյանը հանդիպել է Գուտերեշի հետ

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը հայտնում է.

«Պատիվ ունեցա հանդիպելու ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ՝ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Բյուրոյի անդամների մասնակցությամբ։ Մեր քննարկումը կենտրոնացած էր Խորհրդի աշխատանքի և դրա աճող կարևորության վրա՝ ներկայիս բարդ գլոբալ միջավայրում, հատկապես Տնտսոցխորհ-ի 80-ամյակի համատեքստում։

Ընդգծեցի արդյունավետ համակարգման կարևորությունը, կենսաբազմազանության դերը կայուն զարգացման առաջխաղացման գործում, ինչպես նաև հատուկ իրավիճակում գտնվող երկրների, այդ թվում՝ դեպի ծով ելք չունեցող և միջին եկամուտ ունեցող երկրների առանձնահատուկ կարիքները։

Քննարկեցինք նաև, թե ինչպես կարող է Տնտսոցխորհ-ը ուժեղացնել իր դերակատարությունը և ավելի լավ համախմբել ՄԱԿ-ի համակարգը՝ ապահովելով ավելի մեծ հաշվետվողականություն և իրական ազդեցություն՝ ի աջակցություն անդամ պետությունների առաջնահերթությունների»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment