Քոչարյանը պատասխան է տալու. Ալեն Սիմոնյան

Քոչարյանը պատասխան է տալու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի ասուլիսում հնչեցրած մտքերին։ 

«Ես բանակում մենակ չեմ ծառայել․ առնվազն 1250 մարդ էր ծառայում, և այդ կազմը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ համալրվում էր նոր զինծառայողներով։ Հոկտեմբերյանի զորամասը միակ տեղը չէր, որտեղ ուտելիքի խնդիրներ կային»,- ասել է նա։

Տեսաուղերձում ԱԺ նախագահը նաև նշել է. «Քոչարյանը թույլ է տվել իմ հասցեին վիրավորանքներ, և դրանց համար նա պատասխան է տալու։ Ես հայցով կդիմեմ դատարան, և նա հրապարակայնորեն ներողություն է խնդրելու ինձանից։ Այն գումարի մի մասը, որը նա կփոխհատուցի, կհատկացնեմ և ծաղիկներ կխոնարհեմ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի հուշարձանների մոտ»։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment