Հայաստանի ներկայիս վիճակից Նիկոլից բացի գոհ կարող են լինել մեկ էլ միայն թուրքերը



Հայտարարելով, թե ՀՀ-ն պատմականորեն աննախադեպ դրական կացության մեջ է՝ Նիկոլը պնդել է, թե երկիրը գտնվում է շատ լավ վիճակում՝ թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես, թե՛ աշխարհաքաղաքական առումով և թե՛ ժողովրդավարության և ժողովրդի իշխանության իմաստով:

Նիկոլը հերթական անգամ քաղաքական օնանիզմիով է զբաղվել տեսախցիկների առաջ. իրավիճակի սթափ վերլուծութունը ցույց է տալիս տրամագծորեն հակառակ պատկերը:

Մասնավորապես՝ ակնհայտ է, որ եթե Հայաստանը տնտեսապես աննախադեպ լավ վիճակում լիներ, ապա 23%-ից բարձր աղքատություն, շատ զգալի թվով գործազրկություն, այլանդակ ինֆլյացիա, արտաքին առևտրի կրճատում կամ պետական պարտքի ռեկորդային ցուցանիշներ չէին լինի:

Քաղաքական ու աշխարհաքաղաքական վիճակի մասով էլ նկատենք երկու բան. քաղաքական վիճակի իրական բնութագրիչը երկրում առկա տասնյակ քաղբանտարկյալներն են՝ հոգևորականներից՝ լրագորղներ, իսկ աշխարհաքաղաքական վիճակը լավագույնս բնութագրվում է Արարատի հանդեպ Նիկոլի ատելությամբ կամ Ադրեջանի տարածքային ամբողջականության հանդեպ դրսևորվող պաշտամունքով. այնքան խեղճացել ենք ու նվաստացել, որ ոչ միայն չենք կարողանում թուրքերին իրենց տեղը դնել, այլև Նիկոլը ստիպում է մեզ մեր ինքնությունից հրաժարվել, քանի որ եթե դա չանենք, ըստ Նիկոլի, կկոտորվենք: Աշխարհաքաղաքականապես հզոր ազգը սեփական պատմությունից ու ինքնությունից, հայրենիքի մի մասից կամ ազգային խորհդանիշներից հրաժարվելու պետք ունի՞:

Հայաստանն իր պատմության ընթացքում նման ստորացված վիճակում թերևս չի եղել, ինչը միայն թշնամիների համար կարելի է ձեռբերում համարել, և այս առումով թերևս հասկանալի է Նիկոլի այս ոգևորությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment