Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում Միլանի «Ինտերը» արտագնա խաղում երկու անպատասխան գնդակ է ուղարկել Դորտմունդի «Բորուսիայի» դարպասը։
Աչքի են ընկել Ֆեդերիկո Դիմարկոն և Էնդի Դիուֆը։ Հենրիխ Մխիթարյանը անցկացրել է ամբողջական հանդիպում։
Քրիստիան Կիվուի գլխավորած թիմը վաստակած միավորների թիվը հասցրել է 15-ի և լիգայի փուլը ավարտել 10-րդ տեղում։ «Բորուսիան» և «Ինտերը» պայքարը կշարունակեն անցումային փլեյ-օֆֆում։