https://arm.sputniknews.ru/20260129/hajk-sargsjani-nkatmamb-iravakan-gvortsyntacner-en-sksvel-pashinjan-98214620.html
Հայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսվել. Փաշինյան
Հայկ Սարգսյանի նկատմամբ իրավական գործընթացներ են սկսվել. Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետը նշեց, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։ 29.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-29T13:45+0400
2026-01-29T13:45+0400
2026-01-29T13:51+0400
հայկ սարգսյան
նիկոլ փաշինյան
«քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
թեկնածու
պատգամավոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95386077_0:0:1501:844_1920x0_80_0_0_b7571540f5a877a389e2ea548eef7463.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում պատգամավորի կողմից կուսակցության հասցեին հնչեցված դժգոհություններին։Վարչապետը նշեց, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։Հիշեցնենք` ավելի վաղ ՔՊ վարչությունը կայացրել է 2 որոշում. առաջինի դեպքում Հայկ Սարգսյանին մերժել է և չի ընդգրկել նախընտրական ցուցակում, իսկ երկրորդ որոշումով մերժել է Հայկ Սարգսյանի բողոքարկումը և նրան կրկին չի ընդգրկել ՔՊ նախընտրական ցուցակում։ԱԺ ընտրությունները, ըստ նախնական տեղեկություների, կկայանան 2026թ–ի հունիսի 7–ին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95386077_56:0:1389:1000_1920x0_80_0_0_bfc61e0d3f878c2b2ff3caa22bd36875.jpg.webp
հայկ սարգսյան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), թեկնածու, պատգամավոր
հայկ սարգսյան, նիկոլ փաշինյան, «քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ), թեկնածու, պատգամավոր
ՀՀ վարչապետը նշեց, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը խիստ նկատողություն է ստացել, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով վերջին շրջանում պատգամավորի կողմից կուսակցության հասցեին հնչեցված դժգոհություններին։
Վարչապետը նշեց, որ Սարգսյանի հարցը մի քանի անգամ է քննարկվել «Քաղաքացիական պայմանագրի» վարչության նիստերի ժամանակ։
«Ես չեմ կարծում, որ այդ քննարկումների բովանդակությունը հանրային դարձնելուն ուղղված գործողությունները բխում են պարոն Սարգսյանի շահերից։ ՔՊ վարչության նիստի ժամանակ ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել պարոն Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ, որին հետևել են իրավական գործընթացներ։ Այդ պատմությունն ընդամենը մեկ բանի մասին է, որ ՔՊ–ն իր անդամների ոչ կանոնավոր, կոռուպցիոն տեսանկյունից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու։ Սա պետք է պարզ լինի բոլորի համար»,– հայտարարեց Փաշինյանը։
ԱԺ ընտրությունները, ըստ նախնական տեղեկություների, կկայանան 2026թ–ի հունիսի 7–ին։