Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ չկա եկեղեցի-պետություն հակամարտություն. այսպիսի հայտարարոթյուն նա արեց հունվարի 29-ին ճեպազրույցի ընթացքում։ «Կա եկեղեցու իշխանությունն ուզուրպացրած անձ, որը ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, և մենք թույլատրելի և օրինական բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար», – ասաց վարչապետը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 10-ին հանդես է եկել առաջարկով՝ ստեղծելու համակարգող խորհուրդ, որը կզբաղվի կաթողիկոսական նոր ընտրությունների կազմակերպման ուղղությամբ քայլերի մշակմամբ և իրականացմամբ։ Ավելի վաղ վարչապետը Ն.Ս.Օ.Օ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան հոգևորականների մեղադրել էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ նշելով, որ […]