ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացմանը։
Ըստ APA-ի՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, առաքելությունը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է բանակցությունների, սակայն եթե հարկադանք լինի, կպաշտպանվի և կպատասխանի աննախադեպ ձևով։
«Վերջին անգամ, երբ Միացյալ Նահանգները սխալմամբ միջամտեց Աֆղանստանի և Իրաքի պատերազմներին, դա հանգեցրեց 7 տրիլիոն դոլարի վատնման և ավելի քան 7000 ամերիկացիների մահվան։ Իրանը պատրաստ է երկխոսության՝ հիմնված փոխադարձ շահերի և հարգանքի վրա, բայց եթե ճնշում գործադրվի, այն կպաշտպանվի և կարձագանքի աննախադեպ ձևով», – ասվում է հայտարարության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
596 դիտում