Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր. դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք. տեսանյութ


Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, ԵԿՄ միության հիմնադիր-անդամ Ռոմիկ Մխիթարյանը կարծում է, որ մեր պարտությունները սկսվել են «Հոկտեմբերի 27»-ից, և այդ օրը բոլոր ձեռքբերումները լցվել են ջուրը:

Նա տեսակետ է հայտնում, որ 44-օրյա պատերազմի ժամանակ մեր բանակը չի պարտվել, քանի որ եղել են բազմաթիվ դավաճանության դեպքեր: Մխիթարյանը, սակայն, համոզված է, որ բոլորը իրենց արարքների համար պատասխան են տալու:

«Երկրորդ և երրորդ նախագահնե՛ր, դուք դեռ խոսելու տեղ ունե՞ք, եթե մի քիչ ամոթ ունենայիք, կլռեիք»,- ասում է նա՝ հավելելով. «Ոչ մեկը այնքան վնաս չի տվել մեր բանակին, որքան Ռոբերտ Քոչարյանը»:

Ըստ նրա՝ նախկին իշխանությունների օրոք քայքայվել է բանակը. «Հանդերձանքից մինչև սպառազինություն կերել են. զինվորը սոված էր, տկլոր»:

Զրուցակիցն ասում է, որ Հայաստանը պետք է լքի ՀԱՊԿ-ը: Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցնելուց հետո բազմաթիվ դռներ են բացվել ՀՀ-ի առաջ, դուրս գալու պարագայում է՛լ ավելի շատ բացվող դռներ կլինեն:

Վերջինս համոզված է, որ մինչև ընտրություններ խաղաղության պայմանագիրը կստորագրվի:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում Մխիթարյանը խոսել է նաև քաղաքական այլ հարցերի մասին, որոնք կարող եք դիտել տեսանյութում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

1016 դիտում

Leave a Comment