Արման Ծառուկյանը ներողություն է հայցել UFC նախագահ Դանա Ուայթից և տիտղոսային մենամարտի հնարավորություն խնդրել․
«Դանա Ուայթ, Հանթեր Քեմփբել, ներեք ինձ։ Տիտղոսային մենամարտի հնարավորություն տվեք ինձ։ Ես լավ տղա կլինեմ և այլեւս ոչ մեկին չեմ հարվածի, կփորձեմ ճիշտ վարք դրսևորել։ Մարզումային ճամբարում ամեն ինչ հնարավոր է, ցանկացածը կարող է վնասվածք ստանալ, բայց քաշքշուկներ, երկրպագուների հետ կռիվներ, գլխով հարվածներ այլևս չեն լինի», – ասել է Արման Ծառուկյանը Դանիել Կորմիեի յութուբյան ալիքի եթերում։