Ուֆայում անցկացվել է համառուսաստանյան հունահռոմեական ըմբշամարտի «Միասնություն» մրցաշարը, որը ընտրական էր։ Մրցաշարի արդյունքներով ձևավորվել է Ռուսաստանի հավաքականի կազմը առաջիկա միջազգային մրցումների համար։ Մրցաշարին մասնակցել են երկրի ուժեղագույն ըմբիշները։
Մրցումների գլխավոր հերոսներից մեկը դարձել է հայազգի ըմբիշ Արթուր Սարգսյանը, ով հաղթող է դարձել մինչև 97 կգ քաշայինների կարգում։ Սարգսյանը երկար տարիներ Ռուսաստանի հավաքականի հիմնական կազմում է։
Մրցանակակիրների թվում են ևս երկու հայազգի ըմբիշներ՝ Աշոտ Եգիզարովը (մինչև 67 կգ) և Գարիկ Գյուլումյանը (մինչև 72 կգ)։